martines
unread,Jan 19, 2011, 7:33:55 AM1/19/11Sign in to reply to author
Sign in to forward
You do not have permission to delete messages in this group
Either email addresses are anonymous for this group or you need the view member email addresses permission to view the original message
to ARMENISCHE LEGION
Հայկական լեգիոնը Ուկրաինայում
1943 թվականի օգոստոսի կեսերին հայկական 809-րդ ,,Զեյթուն,, գումարտակը
ուղարկվեց Ուկրաինա, և նրա որոշ ստորաբաժանումներ
Լեհաստան, ,,Antipartisan,, խմբավորման կազմում տեղի պարտիզաների դեմ
մղվող մարտական գործողություններին մասնակցելու համար: ումարտակի
ստորաբաժանումները անմիջապես սկսեցին մասնակցել մարտական
գործողություններին, նրա որոշ ստորաբաժանումներ ուղարկվեցին հացառատ
շրջաններ պահպանելու համար հացահատիկային կուլտուրանները: Հայկական
ստորաբաժանումները իրենց գործողությունները ծավալեցին Ռովնո քաղաքից
արևելք: ումարտակը պաշտպանության տակ վերցրեց 80կմ տարածք:
Լեգիոնականների մեծամասնությունը լեզվական խնդիրներ տեղի բնակչության հետ
չուներ և հեշտությամբ կարողանում էին շփվել նրանց հետ: Սակայն
տեղաբնիկների 90%-ը թշնամաբար էր տրամադրված գերմանացիների հանդեպ,
թշնամական վերաբերմունք կար նաև լեգիոնականների հանդեպ: Տեղացի
բնակչությունը հաճախակի էր տարածում անմիտ ու ստահոդ պանիկա սերմանող
լուրեր, որոնք որպես կանոն կարմիրների պրոպագանդայի արդյունքն էր, և որը
նրանց հրահանգիչների աշխատանքի մի մասն էր կազմում: Բացի այդ, հաճախակի
էին դարձել ուկրաինացի ապստամբների և խորհրդայիների կողմնակիցների
հարձակումները: Փաստացի ամենուր իրականացվում էր հակաֆաշիստական
պրոպագանդա: երմանական հետախուզության արդյունավետ աշխատանքի շնորհիվ
բացահայտվեցին ապստամբների, նրանց հրահանգիչների և պրոպագանդիստների
թաքնվելու վայրերը: երմանական հետախուզությունը այս մասին հաղորդեց այդ
տարածքները վերահսկող հայկական ստորաբաժանումներին, որի արդյունքում
լեգիոննակաների կողմից իրականացված հակազդման գործողությունների շնորհիվ
ոչնչացվեցին հակառակորդի ապստամբ խմբերը և ագիտատորները: Պատժիչ
հակազդման գործողությունները մեծ փորձություն էին դարձել, քանզի դրանք
ծավալվեցին տեղատարափ անձրևների տակ, ճահճային անտառապատ տարածքներում:
Այն թանկ արժանացավ հայ լեգիոնականներին, նրանք ունեցան ծանր կորուստներ,
զոհվեցին ու վիրավորվեցին 59 զինվորներ, 25 զինվորներ գերի ընկան և
կարմիրների անընդհատ գործող պրոպագանդայի ազդեցության տակ անցան
կարմիրների և ուկրաինական ապստամբական բանակի կողմը: Հակաֆաշիստների
քայքայիչ գործնեության արդյունքում խզվել էր հայկական զորամասերի միջև
հեռախոսային կապը: Դրությունը էլ ավելի լարվեց երբ տեղեկություն ստացվեց
հարևան մարզերից, որտեղ տեղակայված ադրբեջանական 805-րդ և Հայկական
լեգիոնի 814-րդ հետևակային գումարտակի մի քանի դասակներ անցան
հակառակորդի կողմը: Վերջիներիս անմիջապես հետապնդեցին լեգիոնի հակազդող
ստորաբաժանումները, բայց հետագայում կարմիրները իրենց կողմը անցած
լեգիոնականներին օգտագործեցին մայրենի լեզվով պրոպագանդա իրականացնելու
համար: Այս դեպքերի կապակցությամբ Հայկական լեգիոնի 814 –րդ հետևակային
գումարտակը հապճեպ հեռացվեց այդ տարածքներից, զինաթափվեց և ուղարկվեց
Հայկական լեգիոնի Պուլավայի ճամբար, որտեղ բազմաթիվ ձերբակալություններից
հետո նորից վերակազմավորվեց և ուղարկվեց Բալկաններ: Արժանանալով նույն
ճակատագրին, ադրբեջանական 805-րդ գումարտակը ուղարկվեց Ռումինիա: 809-
րդ ,,Զեյթուն,, գումարտակը ազգային մյուս գումարտակների հետ համեմատած
մնաց հաստատակամ իր կոչմանը և փառահեղորեն կատարեց իր
պարտականությունները: 1943 թվականի հոկտեմբերի 6-ին ,,Զեյթուն,,
գումարտակը հրաման ստացավ հավաքել իր ստորաբաժանումները Ուկրաինայից
Արևմութք տեղափոխվելու համար: Ուկրաինայում գումարտակը արժանացավ գերման
բարձր հրամանատարության հատուկ պատվո շնորհակալությանը և գովեստի: Շատ
լեգիոնականներ պարգևատրվեցին տարբեր աստիճանի ,,Արևելյան լեգիոն,,
և ,,Երկաթե խաչ,, շքանշաններով ու մեդալներով, նրանցից շատերը ստացան նոր
կոչումներ և դրամական պարգևներ: Իր ստացած պարգևներով, շնորհակալագրերով
և բարձր հրամանատարության կողմից հատուկ տրված խրախուսանքների և
գովասանագրերի քանակով, հայկական այս գումարտակը գերմանական բանակի
ազգային այլ գումարտակների համեմատությամբ ամենաառաջինն էր և զբաղեցնում
էր բարձր տեղ: Մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած
խիզախության և հերոսության համար գումարտակը արժանացավ Ուկրաինայում
Վերմախտի ավիացիայի գեներալ` Կարլ Հիտցենգերի շնորհակալագրին և Արևելյան
լեգիոնի և հատուկ նշանակության ստորաբաժանումների /740/s.b.v.740/
հրամանատար` գեներալ-մայոր Մաքս Իլգենի շնորհակալությանը, որից հետո
պարգևատրվեցին բոլոր լեգիոնականները: