martines
unread,Apr 22, 2011, 7:07:45 AM4/22/11Sign in to reply to author
Sign in to forward
You do not have permission to delete messages in this group
Either email addresses are anonymous for this group or you need the view member email addresses permission to view the original message
to ARMENISCHE LEGION
Անլուր տառապանքներ է կրել հայ ժողովուրդը թուրքական բիրտ լծի տակ ընկած
իր հայրենիքում` Արևմտյան Հայաստանում: Ավելի քան երեք հարյուր տարի նա
շատ մոտիկից է զգացել օսմանյան ՙավազակային պետության՚ բոլոր սարսափները,
կեղեքվել է, ոտնահարվել, զանգվածային կորուստներ տվել, անցել արյունարբու
սուլթան Աբդուլ Համիդի նողկալի գազանությունների միջով, բայց այն, ինչ
բաժին ընկավ նրան առաջին համաշխարհային տարիններին, իր նախադեպը չուներ
ոչ միայն բազում ողբերգություններ ապրած մեր ժողովրդի անցյալում, այլև
անմարդկային արարքների ընդհանուր տարեգրության մեջ:
Երիտթուրքերը հպատակ ժողովուրդների գործուն աջակցության շնորհիվ
տապալելով Աբդուլ Համիդին և անցնելով իշխանության գլուխ, շատ կարճ
ժամանակում հաստատեցին այն ենթադրությունը, որ իրենք ավելին չարժեն, քան
հին թուրքերը: ՙՀին ու նոր թուրքական կար•երը միավորվում էին միևնույն
ատելության մեջ հայերի նկատմամբ՚, նշում է Ա. Մանդելշտամը:
Երիտթուրքական կառավարողները զազրելի սառնասրտությամբ մշակեցին հայ
ժողովրդի իսպառ բնաջնջման անմարդկային, հրեշավոր ծրագիրը` ամբողջացնելու
համար Աբդուլ Համիդի անավարտ գործը: Պատեհ առիթը շուտով վրա հասավ:
Բռնկվեց համաշխարհային պատերազմը` ավետելով թորքական դահիճներին, որ պահը
հարմարէ հայերին տեղահանելու պատրվակով սպանդանոց քշելու համար:
ՙԻրենց իշխանությունն ամրապնդելու համար, - գրում է հայկական ջարդերի
ականատես, Պարտիզակի ամերիկյան դպրոցի ուսուցչուհի Ադա Չեմբերսը, -
եռյակը` Էնվերը, Թալեաթն ու Ջեմալը, օգտվեցին դիվային այդ պլանից և
արձակվեց թուրքական նացիոնալիզմի ճիճը` Թուրքիան թուրքերի համար, որը
նշանակում էր, թե բոլոր այլազգիներին հարկ է ոչնչացնել: Թուրքական
թերթերում երևացին հոդվածներ այն մասին, որ իբր Թուրքիայի կենսական
շահերը պահանջում են ունենալ միատարր բնակչություն, ուրեմն հայերին պետք
է բնաջնջել: Այս ցնցող հետևությունը…չքնադատվեց և ոչ մի թուրք
մտավորականի կողմից…՚:
1915 թ. ապրիլի 24-ի գիշերը և նրան հաջորդող օրերին նրանք ձերբակալեցին և
գաղտնաբար ոչնչացրին 600-ից ավելի հայ մտավորականների` երևելի գրողների
ու հրապարակախոսների, գիտնականների ու մանկավարժների, բժիշկների ու
դերասաների: Չխնայեցին անգամ հանճարեղ բանաստեղծներ Վարուժանին ու
Սիամանթոյին և իրենց իսկ մեջլիսի պարծանք, փայլուն հռետոր Գրիգոր
Զոհրապին` վերստին մերկացնելով այսպես կոչված երիտթուրքական
հեղափոխության իսկական իմաստը:
ՙ…Իրենց հանցավոր ձեռքերի վրա հետքեր չթողնելու համար, գրում է ջարդերի
ականատես, գերմանական գրող Արմին Վեգները,-երեվարողները, ժողովրդին իր
առաջնորդներից ու պատ•ամավորներից զրկելուց հետո, քշեցին քաղաքներից
դուրս…կողոպտեցին նրանց տները, կրակի տվեցին գյուղերը, եկեղեցիները
քարուքանդ արեցին կամ մզկիթների վերածեցին, հափշտակեցին անասունները,
բռնագրավեցին բոլոր սայլերը, հացը խլեցին իրենց զոհերի բերանից, հանեցին
նրանց հագի շորերը, նրանց գլխի ոսկեղեն զարդերը պոկեցին…նրանք քշեցին
ամբողջ մի ժողովրդի` տղամարդկանց ու կանանց, ալեհեր ծերունիների ու
մանուկներին, հղի մայրերին ու ծծկեր երեխաներին դեպի արաբական
անապատները` չունենալով այլ նպատակ, քան թողնել նրանց սովից տանջամահ
լինելու…՚:
Երբ նրանք ՙերկար՚ էին դիմադրում մահվանը, թուրք դահիճները ՙուղիղ՚
ճանապարհով էին լուծում հարցը: ՙՀայերին խմբերով հեռացնում էին ու
սպանում ամենադաժան եղանակով: Չէին խնայում ոչ հիվանդներին, ոչ
մանուկներին, ոչ էլ տարեց մարդկանց՚, - վկայում է թուրք պաշտոնյա,
աքսորյալ հայերի` Հալեպի կոմիտեի գլխավոր քարտուղար Նաիմ բեյը:
ՙՆրանցից ոչ ոքի կենդանի չթողնեք, առանձնապես 5-7 տարեկանից բարձր
երեխաներին, հակառակ դեպքում նրանք կարճ ժամանակում հասակ կառնեն և
կփորձեն վրեժ լուծել՚- ազդարարում էր իր ժամանակի ամենամեծ մարդասպան
Թալեաթ փաշայի հրամանը: Արդար վրեժի հանդեպ տածած վախն էր արյունախում
այդ գազանին թելադրում ՙչխնայել անգամ օրորոցի երեխաներին՚, և նա գիշատչի
աչքով հսկում էր, որ հրաշքով փրկված երեխաներն անգամ չվրիպեն մահվան
ճիրաններից:
Ծածկագիր հեռա•րերով մարդասպանը պահանջում էր, -ՙՇարունակելով որբերի
աքսորը նախատեսված ողղությամբ դաժան սառնամանիքի պայմաններում, մենք
նրանց հավերժական հան•իստը կապահովենք: Հետևաբար խնդրում ենք
հաշվետվություն ներկայացնել մեզ կատարվածի մասին: - Ներքին գործերի
մինիստր Թալեաթ՚:
Այսպիսի եղանակով թորք ցեղասպաններին հաջողվեց ոչնչացնել անզեն ու
անպաշտպան կանանց, երեխաներին, ալեհեր ծերունիներին: Դժվար չէր այդ կերպ
վարվել այն բանից հետո, երբ թուրքական զինվորական իշխանությունները
նենգաբար դատաստան տեսան օսմանյան բանակում գտնվող տասնյակ հազարավոր հայ
զինվորների ու սպաների հետ, որոնց նախօրոք զինաթափել էին և առանձնացրել
աշխատանքային գումարտակներում:
ՙՀայերի թշնամիները,-գրում է հայ ժողովրդի անշահախնդիր բարեկամ,
նորվեգական մեծ գիտնական Ֆրիտյոֆ Նանսենը, -ցանկանում էին նրանց
ստորացնելու ապացույց տեսնել այն բանում, որ այդպիսի մեծ թիվ կազմելով
հանդերձ, նրանք առանց դիմադրության թույլ տվեցին իրենց դեպի մահ
առաջնորդել…քանի որ աշխատունակ տղամարդկանց մեծ մասը արդեն կանչված էր
զինվորական ծառայության, ինչպես կարող էին անզեն մարդիկ պաշտպանվել
ոստիկաների, կանոնավոր զորքի ու բազմաթիվ ՙկամավորական՚ հրոսակների դեմ:
Սակայն ամենուրեք, որտեղ դա հնարավոր էր, հայերը խիզախորեն դիմադրում
էին, երբեմն որոշակի հաջողությամբ, ինչպես, օրինակ Վանում ու Կիլիկիայի
լեռներում…՚:
Պատերազմական իրավիճակը խան•արեց միջազգային հասարակայնությանը ժամ առաջ
տեղեկանալու նոր դարաշրջանի առաջին ցեղասպանության մասին: Սակայն չեզոք
երկրներից որոշ օտարերկրացիների այմուամենայնիվ հաջողվեց մուտք գործել
անմեղ հայերի արյունով ներկված երկիրը և անձամբ ծանոթանալ ՙհայկական
սարսափներին՚:
ՙԵս հավատացած եմ,- գրում է Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Հենրի
Մորգենթաուն,-որ մարդկության ողջ պատմությունը չունի այնպիսի մի
սարսափելի դեպք, ինչպես այս դեպքը: Անցյալի մեծ ջարդերն ու հալածանքները
թվում են գրեթե աննշան 1915-ի. հայ ազգի կրած տառապանքների
համեմատությամբ՚:
Երիտթուրքական հանցավոր կառավարողներին հաջողվեց իրագործել իրենց վաղեմի
ձգտումը` Թուրքիան մաքրել հայ ազգաբնակչությունից, որին զոհ գնաց մեկ ու
կես միլիոն հայեր, մեկ միլիոնը սփռվեց աշխարհով մեկ: Հայկական հարցը
արևմտահայերի բնաջնջման ճանապարհով լուծելու համիդյան քաղաքականությունը,
որպես ՙժառանգություն՚ փոխանցվեց երիտթուրքերին, ինչը կարելի է դիտել
1915թ-ի ցեղասպանության հիմնական պատճառներից մեկը: 1915թ-ի եղեռնի
հիմնական պատճառներից մեկն էլ կապված էր պանթուրքական ծրա•րերի
իրականացման հետ: Պանթուրքիզմի գաղափարախոսությունը ձևավորվել և
վերջնական տեսք էր ստացել երիտթուրքերի միանձնյա իշխանության տարիներին,
հատկապես 1912-13թթ. Բալկանյան պատերազմներից հետո, երբ նրանք
համոզվեցին, որ օսմանցիության տեսությունը չի կարող հանգեցնել
թուրքահպատակ ժողովուրդների, հատկապես քրիստոնյաների, խաղախ ձուլմանը:
Մինչդեռ միջազգային հարաբերություններին սրումը, մոտալուտ համաշխարհային
բախումը բորբոքում էին իթթիհաթական ազ•այնամոլ ղեկավարների
երևակայությունը, հույս ներշնչում, որ հենց պատերազմի պայմաններում
հնարավոր կդառնա իրականացնել ՙՄեծ Թուրանի՚ իրենց երազը` ստեղծելով
հսկայածավալ մի կայսրություն` Բոսֆորից մինչև Ալթայ և միավորելով
այդպիսով բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Հիշյալ ծրագիրն ուներ
զավթողական բնույթ և ուղղված էր Ռուսաստանի, իսկ առաջին հերթին հայ
ժողովրդի դեմ, որովհետև առաջին և ամենալուրջ խոչնդոտն այդ ճանապարհին
հենց քրիստոնյա հայերն էին:
Հայերի ոչնչացումով, այդպիսով պետք է վերանար, ըստ երիտթուրքերի, այն
արգելքը, որը վաղուց ի վեր խոյացել էր թուրքերի առաջխաղացման ճանապարհին:
1915 թ-ի եղեռնի պատճառները և կանխամտացված բնույթը և նախապես լավ
մշակված պլանի առկայությունը, մի բան որ այսօր ամենից շատ է
անհանգստացնում թուրք պետական գործիչներին, դիվանագետներին, լրագրողներին
պատմաբաներին և ընդհանրապես ժամանակակից Թուրքիայի բոլոր այն
ներկայացուցիչներին, ովքեր միջազգային այլևայլ ֆորումներում և
հասարակական – քաղաքական հավաքներում ակամայից ստիպված են լինում
պատասխանելու հենց այն հարցին, թե արդյոք 1915 թ-ի ՙՀայկական սարսափները՚
սոսկ պատերազմական հանգամանքների արգասիք էին, թե դրանք նախապես
ծրագրավորված էին:
1987թ-ի հոնիսի 18-ին Եվրոպական պառլամենտը, անդրադառնալով 1915 թ-ի
ցեղասպանությանը, ընդունեց որոշում, որի երկրորդ կետը ազդարարում էր.
ՙԵվրոպական պառլամենտը այն կարծիքին է, որ օսմանյան կայսրության
տարածքում հաստատված հայերի հետ 1915-1917թթ. կատարված ողբերգական
դեպքերը իրենցից ներկայացնում են գենոցիդ ՙԳենոցիդի հանցագործությունը
կանխելու և դրա համար պատժելու՚ կոնվենցիայի համաձայն, որն ընդունվել է
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր անսամբլեայի կողմից 1948 թ-ի
դեկտեմբերի 9-ին՚: