martines
unread,Jan 19, 2011, 7:44:36 AM1/19/11Sign in to reply to author
Sign in to forward
You do not have permission to delete messages in this group
Either email addresses are anonymous for this group or you need the view member email addresses permission to view the original message
to ARMENISCHE LEGION
Հայ ժողովուրդը առաջին համաշխարհային պատերազմում կորցրեց իր դարավոր
հայրենիքի 90 տոկոսը և արևմտահայության զանգվածային կոտորածով ու
բռնագաղթով դատարկվեց պատմական հայրենիքը: Սփոփիչ էր Հայաստանի
Հանրապետության (1918-20թթ ) և Խորհրդային Հայաստանի կայացումը, որը
թեպետ գտնվում էր ԽՍՀՄ կազմում` Ստալինյան և Բոլշևիկյան դաժան
ճիրաններում, հայության հարատևման ու գոյության փարոսն էր հանդիսանում:
20-րդ դարասկզբին ծնված երկու համաշխարհային հրեշները` ֆաշիստներն ու
կոմունիստները վառեցին երկրորդ համաշխարհային պատերազմի հրդեհը:
Խորհրդային Հայաստանը կոմունիստական ճամբարի երկիր էր և խորհրդային
բանակում կռվող հարյուր հազարավոր հայեր իրենց սուրբ արյունն էին հեղում
հանուն Ստալինի և կոմունիստական վարչակարգի գոյատևման համար` տալով
անվանի զորահրամանատարներ ու լեգենդար հերոսներ:
Ֆաշիստական Գերմանիան չէր կարող հաշվի չառնել հայության դիրքորոշումը
դեպի կոմունիստական Ռուսաստանը: եվ սև ամպեր էին կուտակվում հայության
գլխին, ֆաշիստները հայերին համարում էին հրեականացվաց ժողովուրդ, որը
ենթակա էր ստրկացման ու բնաջնջման:
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին ԽՍՀՄ-ից դուրս գտնվող մեկ ու
կես
միլիոն հայեր հայտնվել էին շատ նուրբ իրավիճակում: 1920 թվականից հետո
եվրոպայի, հյուսիսային Ամերիկայի, միջին արևելքի երկրների քաղաքացիներ
դարձաց հայերը պետք է ճշտեին իրենց դիրքորորոշումը պատերազմի հանդեպ:
Նրանք անհանգստացած էին նաև Խորհրդային Միությունում ապրող իրոնց
ազգակիցների ճակատագրով, որպեսզի 1915-1921թթ. աղետը նորից չկրկնվեր:
Ինչպես պետք է վարվեին հայերը գերմանացիներին անհրաժեշտ, իրենց
հնդեվրոպացիություն-արիականությունը փաստող` ֆաշիզմի
գաղափարախոսությանը
հարիր երաշխիքներ տալիս: Ռուսաստանի կազմի մեջ մտնող խորհրդային
Հայաստանը, բնական է այս ուղղությամբ ոչինչ չէր կարող ձեռնարկել:
Ազգային ավանդական կուսակցությունները տարբեր կարծիք ունեին այս
խնդրում:
Հնչակյան կուսակցությունը համաձայն էր խորհրդահայ վարչակարգին, որևե
խանգարող բան նրա դեմ չեր ցանկանում ձեռնարկել: Հնչակների կողմնակիցները
բացառապես բանվորներ էին և կուսակցությունը գործնականում աննշան էր:
Ռամկավար Ազատական կուսակցությունը, որը ֆինանսապես ամենահզորն էր, չէր
կարողանում իր հայացքները հարմարացնել մարքսիզմի հետ, բայց Հայաստանի
Ռուսաստանի կազմում լինելը դիտում էին երկրի գոյատևման հիմք` թուրքական
վտանգի հանդեպ: Դա նշանակում էր ոչինչ չձեռնարկել Մոսկվայի դեմ:
Դաշնակցությունը, որն ամենաժողովրդականն էր և մեծ դեր էր խաղում, խիստ
հակակոմունիստական ճանապարհ էր բռնել, բայց ԽՍՀՄ-ի փլուզումը նույնպես
չէր ուզում: Դաշնակցությունը հիշում էր 1917 թվականի քաոսը և գիտակցում
էին, որ միայն հայկական զինված ուժերը կարող էին դիմակայել թուրքական
ներխուժմանը` ԽՍՀՄ-ի անհապաղ փլուզման դեպքում: ՀՅԴ-ն խնդիր էր դարձրել
ԽՍՀՄ-ի հնարավոր հակառակորդների` Անգլիայի և Գերմանիայի հետ նախօրոք
կապի
և Երևանում ազգային բանակի ստեղծումը` Հայաստանի գոյությունը ապահովելու
համար: Գերմանիայի հետ գործակցությունը հնարավոր էր գերմանացիների հետ
հարյուրամյակների վաղեմություն ունեցող մշակույթային և հոգևոր
հարաբերությունների հիմքի վրա, չնայաց որ Գերմանական Ռայխը Առաջին
համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմական միության մեջ էր Օսմանյան
կայսրության և երիտթուրքերի հետ: 1940 թ-ի խնդիր այն էր, որ նոր
Գերմանիան` երրորդ Ռայխը, բռնապետություն էր և ընդամենը հանդուրժում էր
ժողովրդավար դաշնակցականներին: Ճնայած նրա անդամներից ոմանք վաղեմի
կապեր
ունեին Ռայխի բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանց հետ, նրանց համար օրինակ
էր ազատախոհ Անգլիան:
Ազգային կուսակցություններից ոչ մեկը չէր կարող բացահայտ սիրաշահել
ֆաշիզմին, քանի որ հարվածի տակ կդներ դաշնակից երկրներում ապրող
հայությանը և այնտեղ գործող իրենց կենտրոններին: Եվ ամենակարևոր
հանգամանքը այն էր, որ կուսակցությունները չունեին ազգայնական
ցեղապաշտական ավանդույթներ ու մտայնություն: Ըստ էության եվրոպահայ
համայնքը մնացել էր անառաջնորդ ու շվարած վիճակում:
Ֆաշիզմի հարվածից հայության այդ հատվածը կարողացան փրկել մի խումբ
անհատներ` ականավոր քաղաքագետներ, որոնք կերտում էին Հակաստանի
նորագույն
պատմությունը:
Առաջինը ՀՅԴ շեշտված ազգային դիմագիծ ունեցող գործիչներն էին` Դրաստամատ
Կանայանի գլխավորությամբ, ովքեր ֆաշստական գաղափարախոսության հետ ոչ մի
ընդհանուր բան չունենալով փորձում էին մանևրել դաշնակիցների և եռյակ
միության միջև: Դրաստամատ Կանայանը իր նախկին զինակիցների հետ մեկնեց
ռազմաճակատ, Գերմանացիների գրաված տարածքներում համոզեց հայերին
բացահայտ
չանցնել ոչ ռուսների, ոչ էլ գերմանացիների կողմը, այլ պահեն
չեզոքություն: Այս մտայնությամբ նա հատուկ բանագնաց ուղարկեց
Անդրկովկաս,
որպեսզի հայությունը չոգևորվի և չձեռնարկի հակառուսական քայլ: Հայ
ռազմագերիները երախտիքով են հիշում զորավարի հետ հանդիպումը Վիստրաուի
ճամբարում և Բեռլինում, որտեղ 2000 հայ ռազմագերիների հետ հանդիպման էր
եկել զորավարը գեներալ Վլասովի հետ: Հայրենակիցների հետ հանդիպումը
կարևոր նշանակություն ուներ, կազմավորվում էին ազգային լեգիոններ:
Լեգիոնակաների նպատակն էր փրկել Հայաստանը:
Երկրորդ շերտը համոզված ֆաշիստներ էին` ժամանակին Հիտլերի կյանքը
փրկած`
Բեռլինի ծխախոտի ֆաբրիկայի տնօրեն, քաղաքական շրջանակներում հայտնի,
նացիոնալ-սոցիալիստական կուսակցության միակ ոչ գերմանացի անդամ` Ալֆրեդ
Մուրադյանի առաջնորդությամբ: Ֆաշիստների հետ համագործակցած այս
քաղաքական
խմբավորումը միակն էր, որ իրոք ցանկանում ու հավատում էր Գերմանիայի
հաղթանակին և Հայաստանի ապագան տեսնում այդ հաղթանակի մեջ: Ֆաշիստ հայ
գործիչները մեծապես նպաստում էին հայերի հանդեպ վերաբերմունքի
ձևավորմանը: 1942 թվականին Ռայխը ճանաչեց հայերի արիական ռասային
պատկանելու հանգամանքը: Ֆաշիստական նրանց գործունեությունը բարենպաստ
պայմաններ ստեղծեց համակենտրոնացման ճամբարներում գտնվող հայ
ռազմագերիների համար:
նրանք հովանավորում էին ռազմագերիներին և նրանցից ստեղծում հայկական
լեգիոնը: Բեռլինում ստեղծեցին ՙՀայաստան՚ թերթը և ծավալում էին
ցեղապաշտական քարոզչություն: Այս քաղաքական շերտի ամենամեծ
ծառայությունը
այն էր, որ հաջողացրեց հայկական լեգիոնի ստեղծումը, որը Գերմանիայի
հաղթանակի դեպքում պիտի տեղափոխվեր Հայաստան: Համակենտրոնացման
ճամբարներում հայտնված Հայ ռազմագերիներն իրենց այլազգի բախտակիցների
դառը ճակատագրին չարժանանալու և չոչնչանալու համար առաջին հերթին
պարտական են հենց այս մարդկանց:
Երրորդ քաղաքական խումբը հայցեղակրոններն էին Գարեգին Նժդեհի
գլխավորությամբ: Գերմանական ֆաշիզմը նույնպես ցեղապաշտական
գաղափարախոսություն էր, այսքանով միայն կար ընդհանրություն: Սակայն
հիմքում նժդեհականությունը և գերմանական ցեղամոլությունը էապես տարբեր,
հակոտնյա երևույթներ էին: Դեռևս մինչև Մուսոլինիի և Հիտլերի գաղափարների
ձևավորումը արեգին Նժդեհը Լեռնահայաստանում իրականացնում էր
ցեղապաշտական
քաղաքականություն, դրա արտահայտությունն են նրա Սյունիքյան շրջանի
ոգեղեն
քարոզները, ելույթները, հրամանագրերը, նամակները, ստեղծած գայլավաշտերը,
ռազմական ամբողջ կառույցը: Նժդեհի ազգայնականությունը չէր հենվում
այլամերժությամբ ազգային ինքնահաստատման վրա: Զբաղված լինելով
ինքնապաշտպանական կռիվներով նա չհասցրեց այն վերածել ամփոփ ու վերջավոր
գաղափարախոսության: Գերմանական ֆաշիզմը խարսխված էր գերմանական
ռասայական բացառիկության, այլ ազգերից ՙկենսական տարածքներ՚ կորզելու,
հրեատյացության վրա: Նմանությունը, ընդհանրությունը արտաքին էր, ձևական,
անվանական ( երկու դեպքում էլ խոսվում էր ցեղապաշտության մասին), իսկ
տարբերությունը` խորքային ու էական, ազգի (ցեղի) հանդեպ Նժդեհյան ՍԻՐՈՒՆ
համեմատելի չէր այլ ազգերի հանդեպ ֆաշիստական ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ: Նժդեհն էլ
ֆաշիզմի հետ հարաբերությունները կառուցեց նպատակ ունենալով ոչ միայն
ապահովել Եվրոպահայությանը և հայ ռազմագերիներին, այլև սերմանել արիական
ոգեղենություն հայության մեջ: Երբևե հայրենիք վերադարձող
ռազմագերիներին,
որ խորհրդային վարչակարգի պատճառով մեկուսացված էին, ներարկել ազգային
արմատներից չկտրվելու, սեփական արժեքը գիտակցելու, հայոց արիականության
զուլալ գաղափարները:
Դրաստամատ Կանայանի, Ալֆրեդ Մուրադյանի և Գարեգին Նժդեհի երբեմն
ընդհարվող խմբերի միասնական ջանքերի շնորհիվ Գերմանիայի զավթաց
տարացքներում ապահովագրվեց հայությունը: Ոչ մի մարգարե անշուշտ չէր
կարող
պնդել, թե Հիտլերը չի հաջողացնի իրականացնել իր աշխարհակալ ծրագիրը,
ուստի այդ մի քանի քաղաքական ազգայնական գործիչները չվարանեցին նետվել
ամենավտանգավոր տեղերը, բայց, ի պատիվ իրենց` այս անգամ ոչ թե օտարի
շահերի համար, այլ իրենց` հայության: Նրանք հաշվել էին բոլոր
տարբերակները և այդ տարբերակներից յուրաքանչյուրում գործելու կերպը:
Լեգիոնը կազմված էր հայ ռազմագերիների կյանքը փրկելու և Ստալինգրադի
անկման դեպքում թուրքիայի հարձակման ժամանակ Հայաստանը ապահովելու
հաշվարկով, հակառուսական և հակագերմանական ելույթները պահածոյացվել էին
այս կամ այն կողմի հարվածից խուսափելու համար:
Ի հակադրություն նրանց հայության առաջնորդների մեծ մասը ազգին մղեց
հակաֆաշիստական պայքարի, որի արդյունքը համաշխարհային պատերազմի ելքի
համար շոշափելի չէր կարող լինել, սակայն շոշափելի եղան մի բուռ մնացած
ազգի համար: Միայն մի խումբ ցեղապաշտ գործիչներ գերադասեցին հայության
շահերը գերագույնը ճանաչել և չմասնակցելով երկու համաշխարհային
հրեշների`
ֆաշիզմի և կոմունիզմի վառած հրդեհին, խուսափել ազգի համար ճակատագրական
հետևանքներից: