Հայկական լեգիոնը Ռուսաստանում

9 views
Skip to first unread message

martines

unread,
Jan 19, 2011, 7:31:14 AM1/19/11
to ARMENISCHE LEGION
Հայկական լեգիոնը Ռուսաստանում. 1942 թվականի հոկտեմբերի 13-ին 809-րդ
հայկական հետևակային գումարտակի վաշտերը արագ, բայց կարգապահ շարքերով
Պուլավայի երկաթուղային կայարանում նստեցին զորամասը տեղափոխող վագոններ,
Արևելյան ռազմաճակատ մեկնելու համար: Պուլավայից գումարտակը շարժվեց
Արևելյան ռազմաճակատ հետևյալ երթուղով. գոմել-Խարկով-Ռոստով-Տիխորեսկ /
հանգիստ մեկ օր/ - Արմավիր-Պյատիգորսկ: 809-րդ հայկական գումարտակը
պաշտոնապես կցվեց Վերմախտի 1-ին տանկային բանակի 13-րդ դիվիզիային:
Պյատիգորսկից գումարտակը մեկնեց Նալչիկ: Նալչիկ ժամանեց նաև ադրբեջանական
805-րդ գումարտակը, որին անմիջապես ուղարկեցին ռազմաճակատի առաջին գիծ:
809-րդ հայկական գումարտակը առաջադրանք ստացավ պահպանել 1-ին տանկային
բանակային կազմավորման ունեցվածքը: Բայց երեք օր անց գումարտակը ստացավ
իր առաջին մարտական մկրտությունը, երբ գերմանական և կամավորական այլ
միավորումների հետ համատեղ ձեռնամուղ եղավ Նալչիկի հյուսիսում
իրականացվող հակապարտիզանական հակազդող գործողություններին: Այս
օպերացիայի մասին փաստաթղթեր չեն պահպանվել, բայց ակնառու է այն փաստը,
որ հայ լեգիոնականները իրենց հստակ գործողությունների և արիության համար
արժանացել են գերման հրամանատարության շնորհակալությանը և հետագայում
խրախուսվել են: Լեգիոնականները իրենց առջև դրված խնդիրը իրագործել են
գերազանց, և որոշում է կայացվում ուղարկել նրանց ռազմաճակատի գիծ:
Հետագայում գնահատելով Արևելյան լեգիոնների առանձին միավորումների
հմտությունները և քննարկելով առաջադրանքների կատարումը Կովկասյան
ռազմաճակատում, բանակի շտաբի ավագ լեյտենանտ Գրինֆենբերգը նշել է,
-,,Հայկական 809-րդ գումարտակը հաճախ էր ինքնուրույն գործողություններ
ծավալում լեռնային անտառապատ տարածքներում, հաջողությամբ խորտակելով
հակառակորդի գծային պաշտպանությունը և ոչնչացնելով նրանց առանձին
ստորաբաժանումները մեծ ներդրում ունեցավ այդ տարածքներում հակառակորդին
լռեցնելու գործողություններում: Մեկ շաբաթ անց լեգիոնականները արդեն
տեղաբախշվել էին ճակատի գծում: Ուղղահայաց լեռնային խիստ թեքությունների
պատճառով լեգիոնականները չէին կարողանում օգտվել փոխադրող տրանսպորտային
միջոցներից: Ներքին Չեգեմ գյուղի մոտակայքում դիրքեր գրավելու համար
լեգիոնականները ռազմամթերքը և զենքը տեղափոխեցին իրենց ուսերին և
գրաստների վրա: Չունենալով ալպինիստական հանդերձանք նրանք խիզախորեն
հաղթահարեցին 3200մ լեռնային անանցանելի բարձրունքները, որտեղ դեմ առ դեմ
հանդիպեցին դիրքավորված Կարմիր բանակային ստորաբաժանումներին: Երկու
շաբաթ լեռնային տարածքում հարձակման ենթարկվելով, զրկված լինելով
խոհանոցից և տաք կերակուրներից ու ուտեստից, զինվորների
բարոյահոգեբանական ոգին մնում էր բարձր մակարդակում: Այդ ապացուցվեց
նոյեմբերի 20-ից անընդհատ մղվող մարտերում: Նոյեմբերի 20 –ից 22 –ը մղված
կատաղի մարտերում հայ լեգիոնականները զբաղեցրեցին Էլբրուսի անցումը և
գրավեցին Կեյուրտի ամրությունները: Այս մարտերում հայ լեգիոնականների դեմ
մարտնչում էր Կարմիր բանակի 2-րդ լեռնահրաձգային դիվիզիայի
ստորաբաժանումները` հրամանատար Զախարովի գխավորությամբ: Նրանց նպատակն էր
պաշտպանել լեռնային ճանապարհներն ու անցումները: Չնայած կարմիր բանակի 2-
րդ լեռնահրաձգային դիվիզիայի թվակազմի առավելությանը, կարմիրները
նահանջեցին և Բաբուգենտ գյուղի մոտակայքում զբաղեցրեցին պաշտպանական
դիրքեր: Նոյեմբերի վերջին 809-րդ գումարտակի վաշտերը մտան Բաբուգենտ և
միացան գերմանական ու վրացական միավորումներին, որոնք դիրքավորված էին
այդ շրջանում: Հայ լեգիոնականների խիզախությունը և քաջությունը անվրեպ
չմնաց գերմանական հրամանատարության կողմից, շատ զինվորներ ու սպաներ
ցուցաբերած հերոսության համար պարգևատրվեցին երկաթե խաչերով և ,,Արևելյան
լեգիոն” շքանշաներով: Հայկական առաջին` 808-րդ գումարտակում տեղ գտած
դասալքության դեպքերի պատճառով գերման հրամանատարությունը անվստահություն
էր տածում խորհրդային բանակի նախկին հայ սպաների հանդեպ և դժկամությամբ
էր բարձրացնում նրանց սպայական աստիճանը և կոչումը: Ստորաբաժանման
հրամանատարը, որպեսզի առաջ քաշվեր հրամանատարական կազմում, պետք է լիներ
համոզված հակասովետական անձ և մարտի դաշտում դրսևորեր իրեն, որպես խիզախ
ու նվիրված հրամանատար: 809-րդ գումարտակի հայ սպաները ցուցաբերած
արիության ու խիզախության համար ստացան նոր կոչումներ և առաջ քաշվեցին
որպես խոշոր ստորաբաժանումների ղեկավարներ: Ալեքսեյ Սարգսյանը, Միքայել
Շեկոյանը, Դավիդյանը, Միրզոյանը ստացան նոր կոչումներ, Իսկ զոնդերֆյուրեր
Հակոբ Չելյաևը հայ սպաներից մեկն էր, որ առաջ քաշվեց և դարձավ խոշոր
ստորաբաժանման հրամանատար /Հակոբ Չելյաևը ազգային լեգիոնի կազմավորվող
գումարտակի առաջին հայ սպաներից մեկն էր: Նա իր ընտանիքի հետ միասին
ապրել էր Կաբարդինո-Բալկարիայում: Նրա հայրը Հյուսիսային Կովկասում էր
հայտնվել 1915-17թթ. Թուրքիայում իրականացված հայոց ցեղասպանության
հետևանքով և ջարդերից մազապուրծ վերապրածներից մեկն էր: Ամենասկզբից նա
չողջունեց խորհրդային կարգերի հաստատվելը, որի հետևանքով 1938 թվականին
համարվեց կուլակ և հակասովետական ագիտացիայի համար ընտանյոք աքսորվեց
Սիբիր: Չելևաևը խուսափեց աքսորից մի քանի կաբարդացիների հետ փախչելով
լեռները: 1942 թվականի սկզբին Կարմիր բանակի տուգանային գնդում հայտնված
Հակոբը հանձնվեց գերմանացիներին/: Սակայն 809-րդ հայկական հրաձգային
գումարտակում կատարվեց ավելին, գերմանացի սպաները փոխարինվեցին հայ
սպաներով, որոնք ապացուցեցին իրենց հավատարմությունը տված երդմանը, Հայոց
Ազգային խորհրդին և գերմանական իշխանությանը: Հիմնականում բոլոր հայ
սպաները անդամագրվել էին ՀՅԴ-ին և նացիոնալ-սոցիալիստական ,,Արմենական”
կուսակցությանը, որը ստեղծվել էր հիմնականում անդամագրելու հայ
զինվորներին: Ալեքսանդր Փաշինյանը կարմիր բանակի նախկին սպա էր, որը 1943
թվականին առաջ քաշվեց և դարձավ վաշտի հրամանատար: Ռազմաճակատի բանակային
հրամանատարության հրամանով դեկտեմբերի 3-ին լեյտենանտ Ստենբոյերի
հրահանգով ադրբեջանական 805-րդ գումարտակի հետևակային վաշտերից 200 հոգի,
վրացական հեծելազորային կորպուսից 230 հոգանոց էսկադրոնը, գերմանական
պահակային ,,Բերգման” խմբավորումից 60 հոգի հրաձիգներ մտան հետևակի 809-
րդ հայկական հրաձգային գումարտակի շտաբի ենթակայության տակ: Դեկտեմբերի
4-
ին մղված մարտերում ցուցաբերած հերոսության համար գումարտակը արժանացավ
բանակային կազմավորման հրամանատարության պատվին և 20-րդ կորպուսի
հրամանատար Ֆոն Մակենզիի շնորհակալությանը: Այդ նույն օրը հայկական
գումարտակը վերը նշված համալրումները ստանալով կարճ հրետանային
նախապատրաստությունից հետո, մարտունակ ու վարժեցված իր ստորաբաժանումները
նետեց գրոհի, նպատակ ունենալով կարմիրներից վերցնել Բաբուգենտ գյուղը:
Երեք ժամյա արյունահեղ մարտերից հետո ռուսները նահանջեցին տալով բազմաթիվ
զոհեր: Որոշ ժամանակ անց Հայկական լեգիոնի դրոշը բարձրացվեց Բաբուգենտում
և սկսվեց անձնակազմի պարգևատրումը: 809-րդ հայկական գումարտակի
ամենակատաղի մարտերը ընթացան Ալմալաուի լեռնալանջերին և Դոգաուտի անցման
համար: Դեկտեմբերի 7-ին երկու խնդիր էլ իրագործվեց, բայց մեծ կորուստների
հաշվին, 180 լեգիոնական սպանվեցին, համարյա գումարտակի կեսից ավելին
հաշմանդամ դարձավ և չէր կարող մարտական գործողություններ ծավալել, 200
լեգիոնական ծանր վիրավորվեցին: Բանակի հրամանատար Շտեյնբաուերի կողմից
բարձր գնահատվեց լեգիոնակաների անձնուրացությունը և ցուցաբերած
հերոսությունը: Բացի այդ գերման հրամանատարությունը հատուկ
շնորհակալություն հայտնեց գումարտակին, հայ զինվորներին ու սպաներին
հատկապես իր բարձր երախտիքն ու շնորհակալությունը հայտնեց դաշտային
գեներալ-ֆելդմարշալ Էվալդ ֆոն Կլեյստը: Բանակային զորամիավորման
հրամանատար Շտեյնբաուերի հրամանով հայկական գումարտակը զբաղեցրեց
Կաշատաու-Բաբուգենտ-Միդլե-Բալկար 25 կմ պաշտպանական բնագիծը, որը պետք էր
պահել, մինչև իրենց թվակազմը պաշտպանած զորամասերի ժամանումը: Միաժամանակ
գումարտակի մի քանի վաշտեր հանվեցին և ուղարկվեցին թիկունք
հակապարտիզանական հակազդող գործողություններ իրագործելու համար: Կարմիր
բանակի ստորաբաժանումների հակագրոհները դարձան իսկական փորձություն:
Համաձայն գերմանական արխիվային փաստաթղթերի հատուկ պարգևների և պատվո
շնորհակալագրի արժանացան ինժեներական դասակների զինվորները և
կապավորները, որոնք առանց գերմանացիների մասնակցության և միջամտության
անխափան կապ էին ապահովել 25 կմ հատվածում, անընդհատ մղվող կատաղի
մարտերի ժամանակ: Որպես կատարված հերոսությունների երախտիք գերման բարձր
հրամանատարությունը իր շնորհակալությունը հայտնեց Հայ Ազգային խորհրդին և
Արևելյան լեգիոնի միավորումներին թույլատրեց ունենալ նվիրական անուններ:
809-րդ հայկական գումարտակին Հայ Ազգային խորհուրդը առաջարկեց
կրել ,,Զեյթուն” անունը, որը իր հերոսական անցյալի համար նվիրական էր
հայերի համար: Իսկ գումարտակի անձնակազմը անվանվեց ,,Զեյթունցիներ” ի
հիշատակ Արևմտյան Հայաստանի /Կիլիկիայի/ հերոս զավակների, որոնք
խիզախորեն ծառացան Օսմանյան լծի դեմ և նրանց դեմ պայքարում արիության ու
խիզախության դասեր սերմանեցին հայության սրտում: Նվիրական անուններ էին
կրում նաև վրացական գումարտակները, որոնք կրում էին վրաց ազգային
հերոսների անուններ, օրինակ. ,,գեորգի Սահակաձե”, ,,Թամարա
թագուհի”, ,,Իրակլի 2-րդ”, ,,Շոթա Ռուսթավելի” և այլն: Այսպիսի անուններ
ունեին նաև ադրբեջանական գումարտակները, ,,Ասլան”, ,,Իգիթ”, և այլն:
Հաճախ նվիրական անվանը համապատասխան գումարտակները կրում էին անվան
նշանը: 809-րդ հայկական ,,Զեյթուն” գումարտակը նահանջելով Կուբանի
պաշտպանական բնագծերը, գտնվելով արերգարդում, դեկտեմբերի 31-ից մինչև
1943 թվականի հունվարի 7-ը զբաղեցրեց պաշտպանական առանձին դիրքեր և
հունվարի 2-ին կասեցրեց իր ուղղությամբ հակագրոհի անցած կարմիրների
հարձակումը: Սակայն նույն ժամանակահատվածում գերման հրամանատարությանը
ուղարկված մի զեկուցագրում նշվում է մի տհաճ միջադեպի մասին, որը կապված
էր կարմիր բանակի պրոպագանդիստների հետ, որոնք սակայն լեգիոնականների
մարտական ոգու վրա ներգործություն չունեցան: Հունվարի 17-ին գումարտակին
հրաման տրվեց Կուբանի պաշտպանական բնագծերից վերախմբավորվել և սկսել
Կերչի ուղղությամբ նահանջը: Չնայած ձմեռային լավ հանդերձանքի և
տրանսպորտի անբավարար քանակությանը, գումարտակը նահանջում էր
կազմակերպված և Արևելյան լեգիոնի այլ կազմավորումների հետ համեմատած
կարգապահությունը գումարտակում գործում էր և հասցված էր բարձր մակարդակի:
Հայ լեգիոնականները մարտերով 1090 կմ տարածք անցան մինչև Կերչ: Դա
անտեսանելի չմնաց բանակային հրամանատարության և այն կազմավորման շտաբի
կողմից, որին ենթարկվում էր ,,Զեյթուն” գումարտակը այդ նահանջի
ժամանակ:Գումարտակի կորուստները այդ ընթացքում չնչին էին, ընդամենը 15-20
զինվոր, որոնք ամենայն հավանականությամբ գերի էին ընկել կարմիրներին:
Փետրվարի 5-ին 52-րդ կորպուսի հրամանատարության հրամանով Ստարոնիժնի-
Ստիպլևսկում գումարտակը հանձնեց ծանր զենքը, տեխնիկական հանդերձանքը,
օժանդակ միջոցները, սարքավորումները, ձեռքի թեթև գնդացիրները և
շարունակեց տեղաշարժվել Տիմոշևսկի օդակայան, որտեղից պետք է տեղափոխվեր
Ղրիմ: Սակայն ոչ թռիչքային եղանակի և կարմիրների հարձակումների պատճառով
հայկական գումարտակին հրաման տրվեց մարտերով տեղաշարժվել Պրիմորսկայա
օդակայան: Համաձայն գումարտակի հրամանատար Հերման Բեկերի Արևելյան
լեգիոնի հրամանատարությանը ուղարկված զեկուցագրի, ,,Զեյթունցիները” այդ
նախանշված երթուղին անցան հստակ ու անվարան, չնայած եղանակային
անբարենպաստ պայմաններին և ճանապարհների խափանմանը: Գումարտակը հանձնելով
զենքի մնացած մասը, սարքավորումները և տրանսպորտը, ոչնչացրեց
քիմպաշտպանության միջոցները և առանց կորուստների ողջ անձնակազմով հասավ
Կերչ և անցնելով Ղրիմ երկաթուղով հասավ Խերսոն: Համաձայն առաջին գնդի
հրամանատարության հրահանգի, ռազմավար վերցված խորհրդային զենքի մի մասը
պետք է ոչնչացվեր, որը կատարվեց գումարտակի կողմից: Հայկական գումարտակը
իր նշանակման վայրը հասավ 1943 թվականի փետրվարի 23-ին: Վեց օր անց 809-
րդ ,,Զեյթուն” գումարտակի ստորաբաժանումները համալրեցին փետրվարի 5-ից
Բասկան գետի շրջակայքում հսկողություն անող պահակային ,,Բերգման”
հեծելազորի էսկադրիլիաներից մեկը: Մի քանի օրվա ընթացքում գումարտակը
տեղավորվեց Կիսիլևսկի շրջանում և տեղաբաշխվեց Խերսոն-Նիլոլաև բնագծում,
մտնելով ,,A” բանակային խմբավորման ենթակայության տակ: ,,Զեյթուն”
գումարտակը հրաման ստացավ պաշտպանել այդ շրջանի անվտանգությունը: Երբ
հեծելազորի գեներալ Էրնստ Քյոստրինգը ժամանեց շտաբ, գումարտակի տեսչական
ստուգման համար, նա շտաբի անձնակազմի ներկայությամբ խրախուսեց
լեգիոնականներին և ասեց, -,,Սա մի խիզախ ու քաջարի կազմավորում է, արժանի
իր հերոսական նախնիների փառքին ու նրանց ռազմական ավանդույթներին”:
Այնուհետև սկսվեց լեգիոնականների պարգևատրումը, նրանցից շատերը իրենց
կուրծքը զարդարեցին ,,Արևելյան լեգիոնի” տարբեր աստիճանի մեդալներով ու
երկաթե խաչերով, շատերն էլ կարճաժամկետ արձակուրդ ստացան իրենց հանգիստը
կազմակերպելու համար, մյուսներին էլ շնորհվեցին նոր կոչումներ և բարձր
նշանակումներ: Ընտրվեցին լավագույն լեգիոնականները, որոնք ուղարկվեցին
հրամանատարական դպրոցներ ուսուցանվելու, որտեղից էլ մեկնում էին
գերմանական բանակի հայկական ստորաբաժանումներ` վարժեցնելու նրանց
անձնակազմերին: Ապրիլի 25-ին գումարտակը տեղափոխվեց Պուլավայում գտնվող
Հայկական լեգիոնի ճամբար` հանգստի և համալրման համար: Հայկական լեգիոնի
ճամբարում գումարտակը համալրվեց 300 նոր զինվորներով, ստացավ գերմանական
բանակի նոր հանդերձանք ու զինատեսակներ: Լեգիոնականները ստացան արծվանիշ
նշանով նոր համազգեստ /ունիֆորմա/, Հայկական լեգիոնի տարբերանշաններ,
եռագույն էմբլեմներ, թևկապեր և կոկարդներ: Գումարտակի զինվորից մինչև սպա
խանդավառված էին և պարտական էին զգում իրենց այս ամենի համար: Անձնակազմը
ուսուցանվում էր հավելյալ հարձակողական և պաշտպանական օպերացիաներ
իրագործելու համար: Կատարվեցին փոփոխություններ հրամանատարական կազմում,
գևորգ Կարապետյանը նշանակվեց հրամանատարական շտաբի պետ, Սերգեյ Սարգսյանը
նշանակվեց հետևակային 1-ին վաշտի հրամանատար, Հովհաննես Այվազյանը 2-րդ
վաշտի հրամանատար, Միքայել Շեկոյանցը 3-րդ վաշտի հրամանատար, Ալեքսանդր
Փաշինյանը 4-րդ վաշտի հրամանատար: Հայ հրամանատարներին զուգահեռ
գերմանացի նոր և հին սպաները ամրակցված էին վաշտերին, ինչպես ավագ
լեյտենանտ Ուլֆրիդ Բունզը, Կարլ Էկհոլդը, Վիտտ Բրիզը և մյուսները:
Գումարտակը ուներ իր սեփական հոգևորականը, բացի այդ Հայկական լեգիոնի
ճամբարի մոտ կառուցվել էր հայ առաքելական եկեղեցի, մի այլ հայկական
եկեղեցի էլ բացվել էր Պուլավայում: Գումարտակը եկեղեցական տոները նշում
էր հայ եկեղեցու հաստատած տոմարի համաձայն, կատարվում էին կնունքներ, կան
տվյալներ երբ տեղացի բնակիչները նույնպես կնքվել են հայ հոգևորականների
կողմից համաձայն հայ առաքելական դավանանքի: Կնքված երեխաները ստանում էին
երկրորդ հայկական անուններ: Գերմանական հրացաններից, ատրճանակներից
զատ ,,Զեյթուն” գումարտակը ստացավ կրականետներ, տարբեր տրամաչափի
գնդացիրներ, 12 ականանետ, հակատանկային հրացաններ, և 4 օպտիկական
նշանոցով դիպուկահար հակատանկային զենք /ֆաուստ/: Գումարտակը սկսեց
ստանալ նաև ամենշաբաթյա փոստը և հայկական թերթերը` ,,Հայաստանը”, ,,Հայոց
Ազգը” և ,,Լեգիոնական լրատուն”: Լեգիոնականները իրավունք ունեին իրենց
կարծիքը հրապարակել թերթում լեգիոնի սպասարկման, Հայաստանի մասին իրենց
մտորումների, իրենց գրած բանաստեղծությունները և այլնի
մասին: ,,Հայաստան” թերթի ֆոտոլրագրողը մշտապես գտնվում էր Հայկական
լեգիոնի ճամբարում:
Reply all
Reply to author
Forward
0 new messages