Հայկական լեգիոնը Նիդերլանդներում

19 views
Skip to first unread message

martines

unread,
Jan 19, 2011, 7:35:38 AM1/19/11
to ARMENISCHE LEGION
Հայկական լեգիոնը Նիդերլանդներում
1943 թվականի հոկտեմբերի 16-ին հայկական 809-րդ ,,Զեյթուն” գումարտակը
ժամանեց Բելգիա և ստանձնեց իր հերթական ծառայությունը Ատլանտյան պատնեշի
պաշտպանական բնագծում: Ինչպես հաղորդել է գումարտակի հրամանատար` կապիտան
Հերման Բեկերը, գումարտակը ընդգրկվեց վերմախտի բանակային 171-րդ
պահուստային կազմավորման մեջ: ումարտակի գերմանական անձնակազմը և
առանձին վաշտեր սկսեցին ուսուցողական վարժանքներ իրականացնել առափնյա
տարածքների պաշտպանության կազմակերպման նպատակով: Զինվորները սովորեցին
ինչպես օգտագործել լապտերները տեսողական /վիզուալ/ կապ ապահովելու համար,
ինչպես տարբերակել գույները և հաղորդվող լուսային ազդանշանները: Համաձայն
809-րդ հայկական գումարտակի գերմանացի սպաներից մեկի հիշողության և
պատմածների, հայ սպաների և զինվորների մարտական ոգին անկում էր ապրել,
նրանք հայտնվել էին բարոյահոգեբանական ընկճված վիճակում, Արևելյան
ռազմաճակատից տեղափոխվելով Արևմութք: Ըստ նրա պատմածների, շատ
լեգիոնականներ քաջաբար ընդվզել են հրամանատարության որոշումների դեմ և
պայքարել նորից Արևելյան ռազմաճակատ վերադառնալու համար: Նրանք երազում
էին այն օրվա մասին, երբ նորից կհայտնվեին Հայաստանի սահմանների մոտ:
Շատերն էլ հույսը կորցրեցին, թե նորից հայրենիք կարող են վերադառնալ: Այս
ամենին ավելացավ զինված լեգիոնականների խռովությունները, երբ զենքի
ազդեցության ներքո հրամանատարներից պահանջում էին վերադառնալ Արևելյան
ռազմաճակատ ու պայքարել բոլշևիզմի դեմ: Նրանցից շատերը տարակուսում
էին. ,,Հիտլերը մեզ զինել է, որ ազատագրեն իրենց հայրենիքը բոլշիկներից,
բայց հիմա տեղափոխել է Արևմութք, որպեսզի պայքարեն անգլոսաքսերի ու
ֆրանսիացիների դեմ: Միթե այս նպատակի համար քիչ գերմանացի զինվոր կար:
Ուր են բերել մեզ: Հիտլերը խոստացավ մեզ, որ շուտով կստեղծվի նոր
Հայաստան և մենք կգնանք երկիր: Ուր է այն…և արդյոք կա այն…” ումարտակի
հրամանատար Հերման Բեկերը նույնպես զեկուցեց հրամանատարությանը
լեգիոնականնների բարոյահոգեբանական ընկճման մասին, բայց իզուր, լխավոր
հրամանատարությունը որոշում էր կայացրել Արևելյան լեգիոնի ազգային
գումարտակները Արևելյան ռազմաճակատից և ռուսական հարձակման շրջաններից
տեղափոխել Արևմութք: Համաձայն տրված հրամանի, 809-րդ գումարտակի 2-րդ և
4-
րդ վաշտերը փոքրիկ Զեդելգեմ քաղաքում ձևավորեցին շտաբ և ուսումնավարժական
ճամբար: Եւս երկու վաշտեր տեղակայվեցին Ջաբբեց գյուղակում: Այդ
ժամանակ ,,Զեյթուն” գումարտակը ուներ հինգ հրամանատար, 43 վաշտերի և
դասակների կրտսեր հրամանատարներ /19 գերմանացի/ և անձնակազմը բաղկացած էր
790 զինվորներից: 1943 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 20-ը
գումարտակը ուսումնական վարժանքներ անցկացրեց Սիսոննի ռազմավարժարանում,
որից հետո 1944 թվականի հունվարի 8-ին տեղակայվեց Հարավային Բեվերլենդ /
Հոլանդիա/ տեղանքում: Այստեղ գումարտակը զբաղեցրեց Ատլանտյան պատնեշի
պաշտպանական բնագիծը Միդելուրգ քաղաքի շրջակայքում: Զորամասերից մեկը
տեղավորվեց Բորսելլե քաղաքից 4կմ հեռու, մյուս զորամասերը տեղակայվեցին
Հյուսիսային Բեվերլենդում: Բեվերլենդը Նիդերլանդների մի մասն էր և իրենից
ներկայացնում էր մի թերակղզի, որի ծովախորշերը միանում էին Հյուսիսային
ծովին: ումարտակը ամրակցվեց 48-րդ հետևակային դիվիզիայի 128-րդ
գրենադյորական գնդին: ումարտակը այդ գնդի կազմում վերակազմավորվեց որպես
3-րդ գումարտակի և փաստաթղթերում նշվում էր ııı(Armen.inf.Bt.809)/
Gren.Rgt.128.: Դատելով համապատասխան փաստաթղթերից, փետրվարից-մարտ ընկած
հատվածում գումարտակը մտել է տարբեր գնդերի կազմերի մեջ: Հունվարից
գումարտակի կեսը վերակազմվեց շինարարական ստորաբաժանման և մասնակցեց
Բեվերլենդի ինժեներապաշտպանական ամրությունների կառուցման աշխատանքներին:
1944 թվականի օգոստոսին գումարտակը նորից վերակազմավորվեց հրաձգային
հետևակի և 48-րդ դիվիզիայի կազմում ուղարկվեց Նորմանդիա: Հայկական
հերոսական 809-րդ ,,Զեյթուն” գումարտակը Փարիզից 100կմ հեռավորության վրա
զբաղեցրեց իրեն հատկացված պաշտպանական բնագիծը: Սկսվեց դաշնակիցների
ծրագրած ,,Օվերլորդ” ափհանման օպերացիան: Հայկական լեգիոնի ,,Զեյթուն”
քաջարի գումարտակի զինվորներն ու սպաները երեք օր շարունակ դիմադրում և
կասեցնում էին անգլիական ստորաբաժանումների առաջընթացն ու հետ մղում
նրանց հակագրոհները: Բայց որոշ ժամանակ անց հարձակում սկսվեց ռազմաճակատի
ողջ երկարությամբ: Կատաղի մարտերի հետևանքով գումարտակը կրեց ծանր
կորուստներ և զգալի մասը ջաղջախվեց դաշնակիցների թվակազմով գերազանցող
զորամասերի կողմից, 100 լեգիոնական գերի ընկան և միայն գումարտակի ողջ
մնացած փոքր մասը կարողացավ միանալ նահանջող գերմանական բանակի
զորամասերին:
Նիդերլանդներում էր տեղաբաշխված նաև հայկական մեկ այլ` 812-րդ հրաձգային
գումարտակը: ումարտակը կազմավորվեց Պուլավայի Հայկական լեգիոնի ճամբարում
1942 թվականի նոյեմբերի 25-ին տրված հրամանով և վերջնականապես ձևավորվեց
1943 թվականի փետրվարի 1ին: Իր ծառայությունը գումարտակը սկսեց կատարել
Լեհաստանի Ռադոմ քաղաքում, որտեղից էլ 1943 թվականի մարտի 10-ին
ուղարկվեց Նիդերլանդներ և տեղաբաշխվեց Բերգեն քաղաքի մատույցներում:
ումարտակի անձնակազմը բաղկացած էր 959 /58 գերմանացի/ զինվորներից ու
սպաներից: Արևելյան լեգիոնի հրամանատարությանը ուղարկված զեկուցագրերում
գումարտակը համարվում էր ըմբոստության հակում ցուցաբերող և գերմանացի
սպաներին չենթարկվող ստորաբաժանում: Հայկական լեգիոնի գումարտակների
համեմատությամբ հենց այս` 812-րդ հետևակային գումարտակում բոլորից շատ
տեղ գտան գերմանացի զինվորների ու սպաների սպանությունները: 1944
թվականին գումարտակի մի քանի դասակներ կոտորելով գերմանացի սպաներին
ապստամբություն բարձրացրեցին, որը շուտով դաժանաբար ճնշվեց:
Ձերբակալվեցին կասկածելի թվացող հրահրիչներն ու գնդակահարվեցին: Իսկ
գումարտակը վերակազմավորվեց որպես ինժեներաշինարարական գումարտակի: 1944
թվականի վերջին 812-րդ ինժեներաշինարարական /Armenische Baopioner
Bataillon 812/ նորից վերակազմավորվեց իր նախկին ձևին` 812-րդ հետևակի
հրաձգային գումարտակի և ուղարկվեց Ամստերդամի և Ռոտերդամի շրջակայքում
զբաղեցնելու Ատլանտյան պատնեշի իրեն հատկացված պաշտպանական բնագիծը:
Պատերազմը հայկական հրաձգային 812-րդ գումարտակի համար ավարտվեց
Ուտրեխտի մատույցներում, երբ ծանր պաշտպանական մարտերից հետո ողջ մնացած
լեգիոնականները գերի հանձնվեցին դաշնակիցներին: Ամերիկյան օկուպացիոն
գոտում հայտնված բոլոր հայ լեգիոնականները դաշնակիցների կողմից
հանձնվեցին ռուսական СМЕРШ-ին /մահ լրտեսներին/ հոշոտման:
Ընդհատակյա գործունեություն Նիդերլանդներում Դիմադրության շարժման
արխիվային տվյալների և հետախուզական խմբերի փաստաթղթերի
ուսումնասիրություններից պարզվեց, որ 812-րդ հայկական հրաձգային
գումարտակում գործում էր հակաֆաշիստական ընդհատակյա կազմակերպություն,
որի գործունեության հիմքերը դրված էին դեռևս Լեհաստանում գումարտակի
գտնվելու օրերից: Վերմախտի նախկին հայ ֆելդֆեբելի միջոցով, որը
գլխավորում էր 200 հոգանոց պարտիզանական խումբ, շտապես գործող կապ էր
հաստատվել 812-րդ գումարտակի ընդհատակյա կազմակերպության և դիմադրության
շարժման ղեկավարության միջև: Պարտիզանները գումարտակի ընդհատակյա
կազմակերպության անդամներից ստանում էին գաղտնի փաստաթղթեր, Ատլանտյան
պատնեշի ամրությունների գծագրերը և զորամասերի տեղաբաշխման քարտեզները:
Նախքան տեղի պարտիզանների հետ կապի հատատումը, ընդհատակային
լեգիոնականները կոդային ռադիոկապ էին հաստատել անգլիական հետախուզության
հետ: Պարտիզաների հետ կապի մեջ մտած առաջին լեգիոնականներից մեկի մասին
դիմադրության շարժման փաստաթղթերից մեկում ասվում է, որ նա ,,Ստալինի
շրջապատին մոտ կանգնած մարդկանցից մեկի` գեներալ Ամո Բաբաջանյանի որդին
է” /հավանաբար դա սխալ է, որ գրանցվել է պարտիզանական մատյանում, այս
անունը ավելի մոտ է գեներալի անվանը, որը հետագայում դարձավ ԽՍՀՄ
զրահատանկային զորքերի մարշալ, դա Համազասպ /Համո/ Բաբաջանյանն է/:
Պահպանվել են լեգիոնականների կողմից պարտիզաններին զենքի և ռազմամթերքի
հանձնման մասին գրառումները: Այն բանից հետո, երբ գերմանական
հետախուզությունը որսած և վերծանեց մի քանի ռադիոհաղորդագրություններ և
գտավ գաղտնի նամակներ, հրամանատարությանը պարզդարձավ թե ինչու
պարտիզանները ոչինչ չեն ձեռնարկում 812-րդ գումարտակի տեղակայման
վայրերում: Ոչ մի կոդավորված հաղորդագրություն մինչև վերջ չվերծանվեց:
պատճատը այն էր, որ ծածկագրերը հաղորդվում էր գրաբար,կոդավորման համար
օգտագործվում էին հայերեն ,,շեղագիր” և ,,ծածկագիր” տառատեսակները:
րաբարում թվային նշաները գրվում են հայերեն տառերով, և որպեսզի այն
վերծանվեր, պետք էր լիարժեք տիրապետել գրաբարին և իմանալ հայերենի
քերական կառուցվածքը: Այդպիսի գիտելիքներ կարող էր ունենալ ոչ միայն
լեզվաբան մասնագետը, այլև հայ եկեղեցու բարձրագույն հոգևոր ճեմարանի
սանը: ումարտակում կատարվեց կասկածելի լեգիոնականների ձե
րբակալություններ և սկսվեց հետաքննություն բացահայտելու համար այն անձանց
որոնք կապ էին պահպանում անգլիական հետախույզների ու պարտիզանների հետ:
Շուտով գումարտակի զորամասում անհաջող ապստամբություն առաջացավ, որը
տարածվեց հարևանությամբ գտնվող վրացական գումարտակի զորամասեր /որոնք
կրկնվեցին մի քանի անգամ/: Երկարատև դիմադրությունը անհնարին էր և
ապստամբությունը արյունահեղորեն ճնշվեց: Անհասկանալի է, թե ինչու այդ
ընթացքում պարտիզանները օգնություն չեն ցուցաբերել ապստամբ զորամասերին:
1943-44թթ. Բրիտանական գաղտնի փաստաթղթերից հայտնի է դառնում, որ
դաշնակիցները այդ ժամանակահատվածում անընդմեջ Եվրոպայի տարբեր մասերում և
Ատլանտյան պատնեշի շրջակայքում ,,փորձնական” ավիադեսանտներ են իջեցրել:
Շատ հավանական է, որ կար նախնական համաձայնություն լեգիոնականների,
անգլիական հետախուզության և պարտիզանների միջև ապստամբություն
բարձրացնելու վերաբերյալ, բայց անհայտ պատճառներով անգլիական
հրամանատարությունը փոխել է այդ պլանը: Այսպես թե այնպես, այդ ժամանակ
ապստամբությունը դատապարտված էր կործանման, ինչպես որ, դատապարտված էին
ոչնչացման անգլիական ավիադեսանտները: Պատմության շատ էջեր այս
ժամանակաշրջանի և ապստամբության վերաբերյալ մնում են դեռևս
չպարզաբանված /
Բրիտանական հետախուզության արխիվ, Ռուսաստանի և Հայաստանի ՊԱԿ արխիվ/:
Hans Houterman-ը, որը Արևելյան լեգիոնի արխիվների հետազոտողն ու
հեղինակն է ,,Eastern troops in Zeeland, the Netherlands 1943-1945”
գրքի, տալիս է դեկտեմբերի 9-ին գնդակահարված ապստամբ լեգիոնականների
անունները` րիշա /րիգոր Ստեփանյան/, Ռուբեն, Վոլոդիա, գոռ, Սաշա,
Հայրապետ, Հրաչիկ: Տեղի բնակչության մեջ հայ լեգիոնականները թողեցին
դրական ու վառ հիշողություններ, մինչև հիմա մարդիկ հիշում են հայերեն
բառերը, այն գիտեն ու կրկնում են արդեն մեր օրերում ծնված սերունդները:
Բայց ժամանակի ընթացքում շատ բառեր այնպես են վերափոխվել, որ արդեն շատ
դժվար է այն հասկանալ, բայց Ձեզ կասեն, որ դա հայերեն է: Երեխաները կռիվ-
կռիվ խաղալիս բաժանվում են ,,հայերի” և ,,գերմանացիների” և ,,հայերը”
միշտ ուժեղ են ,,գերմանացիներից”, նրանց անհնար է սպանել, նրանք ուժեղ են
և ,,անհաղթահարելի”: Շատ լեգիոնականներ իրենց ծառայության շրջանում
ամուսնացան տեղի աղջիկների հետ, նրանցից շատերը երեխաներ ունեին, որոնք
կնքվել էին լեգիոնի հոգևորականների կողմից առաքելական դավանանքի կարգի
համաձայն: Բայց դառը ճակատագիրը անվերադարձ բաժանեց հայրերին որդիներից,
նրանք պատերազմից հետո այլևս չգտան իրար…
Reply all
Reply to author
Forward
0 new messages