«Լույս»-ի կրթաթոշակներ

17 views
Skip to first unread message

Artur Ishkhanyan

unread,
Jun 12, 2009, 8:38:35 PM6/12/09
to armenia...@googlegroups.com

Հարգելի ուսանողնե՛ր, հարգելի գործընկերնե՛ր

Ողջու՛յն բոլորին

 

Ուրախ եմ հայտնելու, որ արտերկրի բարձր վարկանիշային  գիտաուսումնական կենտրոնների հայ ուսանողներին աջակցելու ծրագիրն իրականացնող հիմնադրամներից մեկի՝ «Լույս»-ի էլեկտրոնային կայքն արդեն գործում է` www.luys.am: Եվ հիմնադրամն այժմ ընդունում է առաջատար համալսարաններում սովորող ուսանողների հայտերը 2009/2010 ուսումնական տարվա կրթաթոշակների համար։

Լրացուցիչ ինֆորմացիա ստանալու համար կարող եք դիմել Schola...@Luys.am, in...@luys.am կամ j...@media.mit.edu հասցեներով։

 

Շտապեցեք դիմել, քանզի հայտերի ընդունման ժամկետը, ցավոք, ավարտվում է 7 օրից՝ հունիսի 19-ին։ Սկզբանապես վերջնաժամկետ սահմանված էր մայիսի 31-ը (այն դեպքում երբ կայքը սկսել է գործել միայն մայիսի 18-ին), ապա այժմ երկարաձգվել է մինչև հունիսի 19 (ինչը ևս բավարար չէ, քանի որ, օրինակ, այս ամառվա ընթացքում ընդունվողները չեն կարողանա դիմել)։ Ավելի ճիշտ է, երևի, հայտերն ընդունել և դիտարկել անընդմեջ, ողջ տարվա ընթացքում, քանի որ տարբեր երկրներում համալսարանների ընդունելության ժամկետները տարբեր են։

 

Զուգահեռ, այս և հիմնադրամի գործունեության այլ հարցերի ակտիվ քննարկում է կազմակերպվել ԱՐՄԱՔԱԴ-ի ֆորումում՝

http://armacad.org/forum/viewtopic.php?f=9&t=10&st=0&sk=t&sd=a&start=420:

Սիրով հրավիրում եմ Ձեզ մասնակցելու այդ քննարկմանը։

 

Մաղթում եմ Ձեզ հաջողություն «Լույս»-ի կրթաթոշակ ստանալու հարցում։

 

Լավագույն մաղթանքներով՝

 

Արթուր Իշխանյան

 

---------------------------------

Հ.Գ.1 Շնորհակալ կլինեմ, եթե տարածեք այս ինֆորմացիան ուսանողության, Ձեր կոլեգաների, դպրոցականների և ծրագրի այլ հնարավոր շահառուների շրջանում։

Հ.Գ.2 Եթե ժամկետի սղությունը կամ տարիքային անհարկի սահմանափակումը (18 տարին լրացած պետք է լինի) խոչընդոտ է ձեր դիմումի համար, ապա կարծում եմ, որ արժե դրա մասին ժամանակին տեղեկացնել հիմնադրամի անձնակազմին։

Հ.Գ.3 Ստորև բերում եմ հաստատված համալսարանների ցանկը։

          Եթե Ձեր համալսարանը չկա այդ ցանկում, ապա, ուշադրություն դարձրեք, որ, մեջբերում եմ կայքէջից՝

 

Ի՞նչ անել, եթե Ձեր ընտրած համալսարանի անունը չկա այս ցանկում

Դիմորդները պետք է դիմեն առանձին հանդիպման համար՝ իրենց խնդիրքը քննարկելու նպատակով: Եթե դիմորդին հաջողվում է ապացուցել, որ խնդրո առարկա քոլեջը, ինստիտուտը կամ համալսարանը իրոք բարձրակարգ է եւ իր ոլորտի լավագույն եռյակում է ընդգրկված, ապա "Լույս" հիմնադրամը կքննարկի նյութական օժանդակություն հատկացնելու հայցը եւ կվերանայի իր որոշումը՝ տրամադրության տակ եղած նյութական միջոցներին համապատասխան:

 

 

ԱՄՆ

Harvard University

Massachusetts Institute of Technology (MIT)

Stanford University

Cornell University

Yale University

University of Chicago

California Institute of Technology

University of California - Berkeley

Princeton University

Մեծ Բրիտանիա

Oxford University

Cambridge University

London School of Economics and Political Science

Ռուսաստանի Դաշնություն

Moscow Institute of Physics and Technology (MIPT)

Moscow State University

Ճապոնիա

Tokyo University

Սինգապուր

National University Singapore

Կանադա

McGill University

University of British Columbia

University of Toronto

Ֆրանսիա

Ecole Normale Supérieure

Ecole Polytechnique

Գերմանիա

Heidelberg Universität

Շվեյցարիա

Swiss Federal Institute of Technology (ETH Zurich)

University of Geneva
 

 

---------------------------
Artur Ishkhanyan
Prof., Dr.Sci.
Head of Laboratory
Institute for Physical Research
Armenian Academy of Sciences
Gitavan-2, Ashtarak 0203
Armenia

Tel.: +374-10528037, +374-91562258
E-mail: aishk...@gmail.com

Reply all
Reply to author
Forward
0 new messages