[Summer School of Academic Blogging] Free Training for Project Managers July 6-8, Yerevan

2 views
Skip to first unread message

Albert Poghosyan

unread,
Jul 1, 2009, 3:56:10 PM7/1/09
to armen...@googlegroups.com

Ակադեմիական եւ Պրոֆեսիոնալ Բլոգինգի Ամառային Դասընթացներ
Նախագծի Ղեկավարների Համար

Հուլիսի 6-8

www.TheArmenia.com

 

Դասընթացի Հրավեր


iCity Ընկերությունը եւ Armenian Project Management Association – APMA հրավիրում են մասնակցելու Նախագծի Ղեկավարների (Project Management) համար նախատեսված Ակադեմիական եւ Պրոֆեսիոնալ Բլոգինգի Ամառային Դասընթացին:

Մրցույթով ընտրված 10 մասնակիցները կմասնակցեն 3 օր տեւողությամբ դասերին (յուր. 2 ժամ տեւողությամբ), թե ինչպես վարել բլոգ WordPress CMS –ի հիմքի վրա: Դասընթացի վերջում ընտրված լավագույն 5-ի համար կստեղծվի բլոգ www.TheArmenia.com համայնքում: Դասընթացը նախատեսված է Ակադեմիական ուղղվածություն ունեցող ուսանողների, Դասախոսների, Գիտնականների եւ Պրոֆեսիոնալների համար, ովքեր ցանկանում են կիսել իրենց գիտական եւ պրոֆեսիոնալ առօրյան ամբողջ աշխարհում գնտվող իրենց գործընկրների հետ:

 

Դասընթացները անվճար են
10
մասնակիցներին կտրվեն Հավաստագրեր (Certificates)
Մասնակցության հայտերը ( Download Application ) եվ Ձեր CV-ն կարող եք ուղարկել blog.s...@icity.am հասցեով, մինչեւ  Հուլիսի 5, ժամը 11:00

 

Դասընթացի Նպատակը


ԱյՍիթի Ընկերության հիմնադրած դասընթացները նպատակ ունեն Հայկական Գիտական եւ Պրոֆեսիոնալ շրջանակներում տարածելու Բլոգի գաղափարը, որը կարող է դառնալ գործիք Հայկական Գիտական եւ պորֆեսիոնալ PR-ի Համաշխարային Գիտական եւ Պրոֆեսիոնալ ոլորտներում: Դա կարող է նպաստել Հայաստանի վարկանիշի բաձրացմանը եւ նպաստել Գիտական եւ Պորֆեսիոնալ օղակներում առավել արդյունավետ համագործակցությանը արտերկրի գործընկերների հետ:
ԱյՍիթի Ընկերությունը դասընթացները անցկացնում է տարբեր ոլորտներում հայտնի կազմակերպությունների հետ:
Առաջին Դասընթացը անցկացվել է հունիսի 22-25-ին ARMACAD կազմակերպության հետ Հասարակական Գիտությունների ոլորտի ներկայացուցիչների համար:
Մինչեւ սեպտեմբեր կանցկացվեն դասընթացներ School of Young Leaders, Armenian Project Management Association-ի, FYCA-ի, European Movement Armenia-ի եւ այլ կազմակերպությունների հետ: Նախագծին աջակցում է նաեւ Common Ground ակումբը, որտեղ անցկացվում են դասընթացները:
Համագործակցության արդյունքում ստեղծվել է www.TheArmenia.com ինտերնետային կայքը, որը դառնալու է հայկական գիտական Բլոգների շտեմարան:

 

ԱյՍիթի Ընկերության Նախագահ`
Էդգար Խաչատրյան
Էլ. Հասցե: in...@iCity.am
Հեռ: +374 93 444 012
Կայք: http://www.iCity.am

 


 

Օրացույց

Հուլիսի 6

  • Բացում
  • Ice Breaking Game
  • Ի՞նչ է Բլոգը:
  • Ինչու՞ վարել բլոգ եւ ինչպե՞ս (տարբերությունը սովորական անձնական կայքէջից):
  • Նախնական գիտելիքներ բլոգների եւ բլոգոսֆերայի մասին
  • Ամենաընթերցվող բլոգները, բլոգոսֆերա եւ նրա կարեւորությունը:
  • Բլոգոսֆերայում հանդես գալը որպես երկրի վարկանիշի բարձրացմանը մասնակցելու միջոց:
  • TheArmenia.com բլոգ համայնքի գաղափարի ներկայացումը
  • Ինչպե՞ս գովազդել Ձեր Բլոգը:
  • Տեղեկատվության տարածման կարեւորությունը Նախագծի Կառավարման (Project Management) ոլորտում:
  • Բլոգը որպես գործիք Նախագծի Կառավարման (Project Management) ոլորտում
  • Ձեր բլոգը որպես PR գործիք Գիտական եւ Պրոֆեսիոնալ Շրջանակներում ճանաչելի դառնալու համար:
  • Բլոգը որպես գիտական եւ պրոֆեսիոնալ քննարկումների աղբյուր եւ ինչպես նաեւ հում նյութը եւ գաղափարները տպագրության պատրաստելու միջոց:
  • Հեղինակային Իրավունքների պաշպանությունը բլոգում (Creative Commons (CC) -ի օրինակով)
  • Քննարկում

Ներկայացնող՝ Ալբերտ Պողոսյան, Շուշան Հարությունյան (blansh), Մովսես Հակոբյան,
Հյուրեր՝ Վահան Իշխանյան, …

Հուլիսի 7

  • WordPress-ը որպես բլոգ ստեղծելու համակարգ
  • Բլոգի կառուցվածքի նկարագրությունը (e.g. page, category, post, tag, comment, etc.)
  • Առաջին բլոգը http://YourName.TheArmenia.com
  • Առաջին, մեկնաբանությունը(comment), նշաբառ (tag)
  • Բլոգի տեսքի ձեւավորում եւ փոփոխությունը
  • Բլոգին Նոր հնարավորություններով համալրելու միջոցները
  • Մեդիա հնարավորությունները
  • Հարմարեցումը փնտրող համակարգերին (SEO)
  • Քննարկում, հանձնարարություններ


Ներկայացնող՝ Էդգար Խաչատրյան

Հուլիսի 8

  • Անհատական քննարկումներ, հարց ու պատասխան յուրաքանչյուր մասնակցի հետ (20 րոպե յուր.)
  • Բլոգ ունենալու համար հայտ ներկայացրած մասնակիցներից հինգի համար ստեղծել բլոգ TheArmenia.com բլոգ համայնքում
  • TheArmenia.com կայքում Google API տեսքով բլոգ վարող մասնակիցների համար ստեղծել Էլ. Հասցե (Your...@TheArmenia.com)

Ներկայացնող՝ Էդգար Խաչատրյան


 

Reply all
Reply to author
Forward
0 new messages