Armenian Translation of Agile Manifesto

33 views
Skip to first unread message

Aram Aghababyan

unread,
Jun 13, 2020, 2:30:20 AM6/13/20
to Agile Manifesto Translation
Armenian - հայերեն

Aglile Manifesto - Ագիլ Մանիֆեստ

Մենք բացահայտում ենք ավելի լավ ծրագրավորման եղանակներ` անելով դա և օգնելով ուրիշներին այդ հարցում։
Այս աշխատանքի միջոցով մենք սկսել ենք արժևորել.

Անհատներին և փոխազդեցությունները ավելի պռոցեսներից և գործիքներից,
աշխատող ծրագրաշարն ավելի համապարփակ փաստաղթավորումից,
պատվիրատուների համագործակցությունը ավելի պայամանգրի բանակցություններից,
փոփոխություններին արձագանքելը ավելի նախագծին հետևելուց։

Այսպիսով` մինչ մենք գնահատում ենք աջ կողմում թվարկված կետերը, մենք գնահատում ենք ձախ կողմիններն ավելի։


Agile Մանիֆեստի հիմքում ընկած սկզբունքները

Մենք հետևում ենք այս սկզբունքներին.

Մեր ամենամեծ առաջնահերությունը հաճախորդին բավարարելն է արժեքավոր ծրագրաշարի վաղ և շարունակական հանձնումների միջոցով։

Ողջունում ենք, փոփոխվող պահանջները, անգամ, եթե ուշացած են ծրագրավորման մեջ։ Շարժունակ գործընթացները սանձում են փոփուխությունը ի նպաստ պատվիրատուի մրցակցային առավելության։

հաճախակի հանձնեք աշխատող ծրագրակազմ`  մի քանի շաբաթից մի քանի ամսվա ընթացքում` նախապատվություն տալով կարճ ժամանակահատվածներին։

Բիզնեսի մարդիկ և ծրագրավորողները նախագծի ընթացքում պետք է աշխատեն միասին և ամեն օր։

Կառուցեք նախագծերը մոտիվացված մարդկանց շուրջ։
Տվեք նրանց անհրաժեշտ միջավայրը և աջակցությունը, և վստահեք նրանց գործը կատարելու հարցում։

Ծրագրավորման թիմի հետ և թիմում ինֆորմացիան փոխանցելու ամենաարդյունավետ և ազդեցիկ մեթոդը  դեմ առ դեմ զրույցներն են։

Աշխատող ծրագրաշարը, առաջընթացի առաջնային չափանիշ է։

Շարժունակ գործընթացը նպաստում է կայուն զարգացման։
Հովանավորները, ծրագրավորողները և օգտագործողները պետք է  անընդմեջ կայուն տեմպ պահպանել կարողանան։

Տեխնիկական գերազանցության և լավ դիզայնի վրա շարունակական ուշադրությունը ուժեղացնում է շարժունակությունը։

Պարզությունը` չարված գործի քանակը առավելագույնի հասցնելու արվեստը, էական է։

Լավագույն ճարտարագիտությունը, պահանջները և դիզայնը ձևավորվում են ինքնակազմակերպվող թիմերից։

Պարբերաբար ընմիջումներով թիմը անդրադառնում է` ինչպես կարող է ավելի արդյունավետ դառնալ, այնուհետ, համապատասխանաբար, կարգավորում և հարմարեցնում է իր վարքագիծը։

Translated by Aram Aghababyan, PM

Reply all
Reply to author
Forward
0 new messages