ՍԻՐԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
Ընդդեմ Հայաստանի Հանրապետությունում տիրող բռնապետական ռեժիմի,
հայ-թուրքական արձանագրությունների և “մադրիդյան սկզբունքների” հաջորդ
բողոքի գործողությունները տեղի կունենան ս/թ նոյեմբերի 28-ին՝ Արմավիր քաղաքի
մշակույթի տան հարակից տարածքում, ժամը 14:00-ին և Էջմիածին քաղաքի
Թումանյան փողոցում, շուկայի հարակից տարածքում, ժամը 15:30-ին:
Համազգային բողոքի մեր մասնիկ մերժումը միահամուռ բարձրաձայնենք.
Ի տես՝
- էությամբ հանցածին, ազգային պետական շահերի հետ որևէ աղերս չունեցող
իշխանությունների,
Ի պաշտպանություն՝
- հայրենի բնօրրանում ազատ ու արժանավայել ապրելու մարդու իրավունքի,
- հայազարմ սերունդների կողմից հինավուրց Հայկական բարձրավանդակի
քաղաքակրթության և հայկյան ժառանգությանը վերատիրանալու Աստվածատուր
իրավունքի,
Հանուն՝
- Ցեղասպանության զոհերի սուրբ հիշատակի,
- Ազատ, Արդար, Ինքնիշխան ու Միացյալ ՀԱՅՐԵՆԻՔ կերտելու պատմական
առաքելության:
Հրայր Սավզյան - Թեղուտի պաշտպանության խմբի անդամ, Արփինե Գալֆայան -
Թեղուտի պաշտպանության խմբի անդամ, Զարուհի Փոստանջյան - Թեղուտի
պաշտպանության խմբի անդամ, Աժ պատգամավոր, “Ժառանգություն” խմբակցություն,
Սեդա Մելիքյան - Փաստաբաններ մարդու իրավունքների համար ՀԿ, Դանիել
Իոաննիսյան - Քաղաքացիական ազգային նախաձեռնություն ՀԿ,
Լալա Ասլիկյան - ՀՀ Քաղաքացի, և “Ժառանգություն” կուսակցության երիտասարդներ
--
Բոլոր նորություններին միանգամից ծանոթանալու համար
կարող եք այցելել ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍ Խմբի կայքը՝
http://groups.google.com/group/verjin-huis
Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ուղարկել դատարկ նամակ
verjin.hu...@gmail.com հասցեին եւ գրանցվել՝ հետագա նորություններին
էլեկտրոնային փոստի միջոցով ծանոթանալու համար:
Խնդրում ենք այս նամակը փոխանցել նրանց, ովքեր
լրատվության կարիք ունեն:
Շնորհակալություն Ձեր ցուցաբերած ակտիվության համար: