Մարտի 9-ին, առավոտյան ժամը 11-ին Սուրբ Սարգիս եկեղեցիում կիրակնօրյա
պատարագի ժամանակ, որն անց էր կացվում բազմաթիվ մարդկանց ներկայությամբ,
տեղի է ունեցել պրոիշխանական պրոպագանդա: Տեր Շահե քահանան, որն անձամբ
վարում էր պատարագը, բարձրացել է բեմ և բարձրախոսով սկսել խոսել այնտեղ
հավաքված բազմության հետ: Նա իր խոսքն սկսել է աստվածաշնչյան սաղմոսներից
օրինակներ բերելով, որոնք անմիջապես առնչվում են մեր իրականության հետ:
Նա մասնավորապես ասել է, որ ժողովուրդն ունի երկու տեր. վերևում `
Աստված, ներքևում` իր թագավորը: Ներկաներից շատերն արդեն սկսել են,
ինչպես ասում են, գլխի ընկնել, թե քահանան որ ուղղությամբ է շարունակելու
իր քարոզը: Եվ նրանք չեն սխալվել. տեր Շահեն սկսել է գովերգել
իշխանություններին, պատարագ լսելու և Աստծո հետ հաղորդակցվելու եկած
ժողովուրդը համբերատար լսել է նրա գովասանքի խոսքերը, սակայն նրա
համբերության բաժակն ի վերջո լցվել է, երբ քարոզիչը Հայաստանի առաջին
նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին համեմատել է չար ուժի` սատանայի հետ: Նա
ասել է մոտավորապես հետևյալը. §Չար ուժը /Լևոն Տեր-Պետրոսյանը/,
հպարտության մեղքի մեջ ընկած, իբրև թե ինքը հաղթել է, Ազատության
հրապարակում մեկ շաբաթ շարունակ պահեց ժողովրդին` նրան խաբելով,
մոլորեցնելով: Իսկ հետո հրահրեց անկարգություններ ու վայրենություններ,
որոնք իրենց գագաթնակետին հասան Մյասնիկյանի հրապարակում մարտի մեկին:
Այդ հանցագործ ուժը, վերջիվերջո, հրաժարվեց ժողովրդից, լվացավ ձեռքերը և
քաշվեց մի կողմ` նրան վերածելով խառնամբոխի: Բոլորս ականատես եղանք
թալանի, վայրագությունների, իսկ ով կարող է թալան կազմակերպել, իհարկե,
նա, ով ժամանակին թալանով ու սպանություններով է զբաղվել¦: Նա նաև
չմոռացավ նշել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն անգամ չի ընդունել Հայոց
կաթողիկոսին` նրա առջև փակելով իր տան դռները, իսկ նման բան, ըստ տեր
Շահե քահանայի, կարող է անել միայն ոչ քրիստոնյա մարդը: Այս ամենը
լսելով` ներկաներից շատ-շատերը, համբերությունից դուրս եկած, թողել ու
դուրս են եկել Աստծո տաճարից, որն այսօր դարձել է լուտտանքներ թափելու,
քաղաքական պրոպագանդա տարածելու վայր: Նրանք դուրս են եկել`
կատաղությունից հայհոյելով բոլոր քարոզիչներին, որոնք առանց հաշվի
առնելու ժողովրդի լարված հոգեկան վիճակը և երկրում հայտարարված արտակարգ
դրությունը, փորձում են նորից ժողովրդի մեջ արթնացնել չարություն և
ատելություն, տարանջատել նրան սևի ու սպիտակի: Նրանց թվում են եղել նաև
սփյուռքից ժամանած հայ քրիստոնյաներ, որոնք այս միջադեպը որակել են որպես
մեծ խայտառակություն այն մարդկանց կողմից, որոնք կոչված են համախմբելու և
բարություն ու խաղաղություն սփռելու մարդկանց հոգիներում:
Նրանք իրենց վրդովմունքն են արտահայտել արդեն եկեղեցու պատերից դուրս:
Նրանցից շատերը նույնիսկ բարձրաձայնել են հետևյալը. §Բոլոր դռները պետք է
փակվեն այն կաթողիկոսի առաջ, ով ………………. սեփականատեր է¦:
Այդ մարդիկ այսօր մեկընդմիշտ հասկացան, որ սրբավայր հանդիսացող Աստծո
տաճարն այլևս չի ծառայում իր նշանակությանը, որ հանգստության, բարության,
հաշտության խորհրդանիշ հանդիսացող վերջին ամրոցն էլ պղծվեց:
--
Բոլոր նորություններին միանգամից ծանոթանալու համար Խմբի անդամները
կարող են այցելել ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍ Խմբի կայքը
http://groups.google.com/group/verjin-huis
իսկ եթե սա էլ արգելափակեն, ապա կարող եք ուղարկել դատարկ նամակ
verji...@gmail.com հացեին եվ բաժանորդագրվել հետագա նորությունների
համար:
Շնորհակալություն Ձեր ցուցաբերած բարձր ակտիվության համար:
«Ես ձեզ ասում եմ` կգա ոգու սով»
7:54 Yerevan | 3:54 GMT | Thursday 13 March 2008
Մարինա Բաղդագյուլյան
«Հիսուս Քրիստոս եկավ իր սիրով, խոսեց ճշմարտությունների մասին, բայց
նրան խաչեցին», - ասաց Տեր Շահեն քահանա Հայրապետյանը, բայցեւայնպես ինքը
խոսեց մի քանի ճշմարտությունների մասին, չնայած որոշ ակնհայտ, աղաղակող
ճշմարտություններ նախընտրեց հարցով ձեւակերպել: Օրինակ` ինչպե՞ս է
լինում, որ քաղաքակիրթ երկրներում ընտրություններից հետո պարտվող կողմը
շնորհավորում է հաղթողին եւ անցնում են ստեղծարար աշխատանքի: Ինչպե՞ս
եղավ, որ հայը հայի դեմ ձեռք բարձրացրեց, հայ զինվորին հանեցին հայի
դեմ... ««Ես ձեզ ասում եմ` կգա ոգու սով». գուցե հենց այս ժամանակների՞
մասին էր ասված: Հույսի, հավատի, սիրո խնդիր ունենք»:
Աննա Մայիլյանը, ով, իր իսկ բնորոշմամբ, չնայած հեռու է
քաղաքականությունից, եկել էր շատ ցավալի հարց բարձրացնելու`
ղարաբաղցի-հայաստանցի տարանջատումը: «Պատմությունից դասեր չքաղելով`
անընդհատ պառակտվում ենք»: Սիրելի երգչուհուն հիշեցրին, որ ընդվզողների
մեջ կանգնած են տղաներ, ովքեր պատրաստ են եղել կյանքը զոհել Ղարաբաղի
համար: «Իմ մեջ եղած ցավը այս խնդրի պատճառով եղավ: Ես իմ ժողովրդի ամեն
վախի, ցավի հետ ապրել եմ: Այս ամբողջ ժամանակաշրջանում ձայնագրել եմ
Կոմիտասի երգերը` տառապելով, լալով, ցավելով: Կարծում եմ` դա եւս մեծ
զենք է»:
Անշուշտ, մոռացել ենք ոգու սովը հագեցնող «զենքերի» մասին, հիմա մեզ մոտ
գործում են ուրիշ «զենքեր»` այնքան հզոր, որ սկսում է թվալ, թե մինչեւ
կոկորդներս կուշտ ենք: «Մենք կառավարության առջեւ մեզ առողջացնելու խնդիր
պիտի դնենք, բավական է վարդագույն ակնոցներով շրջենք եւ ասենք, որ ամեն
ինչ լավ է», - ասաց քահանան: Մյուս կողմից, խոսելով հրապարակում
հավաքվածների մասին, առանց նրանց տեսնելու, առանց այդ մարդկանց` իր հոտի
ոգու քաղցը հագեցնելու պահանջն իմանալու, հաստատեց պետական
քարոզչամեքենայի արդյունքում ձեւավորված հասարակության ըմբոստ տեսակին
վերագրված տխեղծ որակումները` որկրամոլ, հարբեցող, թմրամոլ: Եվ հոգեւոր
հայրերի բացակայությունը բացատրեց այսպես` «Տարբեր զորություն ունեն
քահանայի եւ ոգելիցի քարոզը»: Եվս մեկ անգամ ստիպված եղանք հիշեցնելու,
որ ասվածն անպատասխանատու վիրավորանք է Ազատության հրապարակում կանգնած
գրողի, նկարչի, երգչի, դասախոսի, ուսանողի, գյուղացու, վերջապես` հայ
մարդու համար:
Սրան հետեւեց Տեր Շահենի քարոզը ստի, կեղծիքի մասին... «Այո, սուտը
ամենամեծ կեղծիքն էր, որ օգտագործվեց սատանայի կողմից դեռ Եվայի հետ
խոսելիս: Ճիշտը այն էր, որ մարդը կծնվի կնոջ որովայնից, սուտը`
անմահության խոստումն էր: Մեզ մոտ էլ նույն բանն է տեղի ունենում: Ութ
տարի ներկայացնել, որ ամեն ինչ հրաշալի է, հանրապետությունն անշեղորեն
գնում է առաջ` սուտ է: Իհարկե, առաջ գնում ենք: Բայց կուտակված կեղտը
չտեսնելը, ի վերջո, հանգեցնում է մաշկի տակ թարախապալարների կուտակման»:
Քահանան հիշեցրեց, որ երջանկությունը Տիեզերական, աստվածային խորհուրդն
է` Սերը, Հույսը, Հավատը: Կոչ արեց կառչել այդ կենսաբեր աղբյուրից, որ
կարող է կազդուրել եւ տալ մշակութային հզոր ձեռքբերումներ, ինչպիսին
կաճառաշինությունն է, ձեռագրագիտությունը, շարականագիտությունը:
Վերջում էլ` հեռանալիս, ցածր ասաց. «Քաղաքականությունը վատ բան է»:
--
Բոլոր նորություններին միանգամից ծանոթանալու համար կարող եք այցելել
ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍ Խմբի կայքը՝
http://groups.google.com/group/verjin-huis
Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ուղարկել դատարկ նամակ
verji...@gmail.com հասցեին եւ գրանցվել՝ հետագա նորություններին
էլեկտրոնային փոստո միջոցով ծանոթանալու համար (եթե վերը նշված կայքն էլ
արգելափակեն):
Խնդրում ենք այս նամակը փոխանցել նրանց, ովքեր լրատվության կարիք ունեն: